ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իսկական չենք

Իսկական չենք
23.08.2023 | 20:24

Գեներալներն իսկական չէին, դոկտորներն իսկական չեն:

Ընտրություններն իսկական չէին:

Հեղափոխություն արեցին՝ իսկական չէր:

Պատերազմը իսկական չէր:

Ինչ-որ արհեստական բան է մտել մեջներս:

Արհեստական սիրում ենք, արհեստական սգում ենք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ